SKW Էլեկտրական աստիճանային պատգարակ
Նպատակ
Էլեկտրական աստիճանային պատգարակը լայնորեն կիրառվում է բնակելի տարածքներում,
տարեցների խնամքի կենտրոններում, դպրոցներում, հիվանդանոցներում, հյուրանոցներում և այլ
հաստատություններում՝ արտակարգ իրավիճակներում մարդկանց անվտանգ տարհանման
նպատակով։
Տեխնիկական բնութագրեր
• Բացված վիճակում չափերը (Ե × Լ × Բ)՝ 1080 × 520 × 1030 մմ
• Առավելագույն աշխատանքային բեռնատարողությունը՝ 200 կգ
• Պատրաստված է ալյումինե համաձուլվածքից
• Կառուցվածքը՝ ծալվող, կոմպակտ և թեթև
• Էլեկտրական շարժիչ՝ 24 Վ, 200 Վտ, առանց խոզանակների (brushless), պաշտպանիչ
ծածկով
• Էլեկտրասնուցման համակարգ՝ փափուկ գործարկման պաշտպանության
գործառույթով
• LED գիշերային լուսավորություն
• LCD էկրան՝ մարտկոցի լիցքի մակարդակի ցուցադրմամբ
• 4 մաշակայուն ռետինե անիվ
• Բարձր կպչողականությամբ ամուր Թրթուռավոր համակարգ , որը կանխում է սահելը կամ
վայր ընկնելը աստիճանների վրա կանգ առնելու ժամանակ
• Էլեկտրական շղթան տեղադրված է խողովակային շրջանակի ներսում, ապահովում է
ջրակայունություն և շահագործման ընթացքում անաղմուկ աշխատանք
• Ժիլետային տիպի ամրագոտիներ՝ մետաղական ճարմանդներով, որոնք ապահովում են
պացիենտի անվտանգ ֆիքսումը տեղափոխման ընթացքում
Տեխնիկական համալրում
• Ժիլետային ամրագոտի՝ 1 հավաքածու
• Անիվներ՝ 4 հատ
• Էլեկտրական շարժիչ՝ 1 հավաքածու
• Բանալիներ՝ 1 հավաքածու
• Փափուկ բարձիկ՝ 1 հատ
• Լիթիումային մարտկոց՝ 1 հատ
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն փնտրում է սահմանված տեխնիկական պարամետրերին համապատասխան աստիճանային պատգարակ՝ ձեռքբերման նպատակով։
Պարտադիր պայման՝ պատգարակը պետք է լինի նոր վիճակում։
Առաջարկ կարող են ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։ ՀՀ գնումների օրենսդրությամբ նախատեսվում է հավասար մասնակցության և մրցակցության սկզբունքը։
Առաջարկները կարող են ներկայացվել հետևյալ կապի միջոցներով՝
📞 Հեռախոս՝ (+374 10) 44-47-92
📱 Բջջային՝ +374 91 213594
📧 Էլ․ փոստ՝ [email protected]


