Skip to main content

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոն՝ Աշխատաշուկայում ներառականության և շահերի պաշտպանության մասնագետ

Կազմակերպություն՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 7 սեպտեմբերի, 2026 թ.

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը փնտրում է Աշխատաշուկայում ներառականության և շահերի պաշտպանության մասնագետի։

Մասնագետը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականների և այլ խոցելի խմբերի ներառական զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը և նրանց նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանը՝ տարածաշրջանային իրազեկման և շահերի պաշտպանության արշավների, շահագրգիռ կողմերի ներգրավման, ինչպես նաև հանրային և մեդիա հաղորդակցության միջոցով։

Հիմնական պարտականություններ

  • Մշակել և իրականացնել աշխատաշուկայում ներառականության խթանմանն ուղղված տարածաշրջանային իրազեկման և շահերի պաշտպանության արշավներ։
  • Նախապատրաստել և համակարգել ներառականության վերաբերյալ հոդվածների, քննարկումների նյութերի, հարցազրույցների և այլ տեղեկատվական ու իրազեկման նյութերի մշակումը և տարածումը։
  • Կազմակերպել և վարել հանդիպումներ, խորհրդակցություններ, կլոր սեղաններ և քննարկումներ գործատուների, համայնքային ներկայացուցիչների, տեղական և պետական մարմինների, Միասնական սոցիալական ծառայության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ։
  • Ներգրավել գործատուներին՝ խթանելով աշխատանքի ընդունման ներառական մոտեցումները, հավասար հնարավորությունները, մատչելիությունը և աշխատավայրում խելամիտ հարմարեցումները։
  • Համակարգել հեռուստաընկերությունների, առցանց և տպագիր լրատվամիջոցների հետ աշխատանքը՝ հարցազրույցների, քննարկումների, հրապարակումների և հանրային իրազեկման այլ միջոցառումների կազմակերպման նպատակով։
  • Կազմակերպել հանդիպումների, միջոցառումների, հրապարակումների, տպագրական, մեդիա և արշավների հետ կապված այլ ծառայությունների գնահարցումները, հավաքագրել գնային առաջարկները և համակարգել համապատասխան ծառայություն մատուցողների հետ աշխատանքը։
  • Համագործակցել ծրագրի թիմի հետ՝ զբաղվածությանն առնչվող գործնական և սոցիալական խոչընդոտները բացահայտելու և համապատասխան շահերի պաշտպանության ու իրազեկման գործողություններ իրականացնելու նպատակով։
  • Վարել իրականացված աշխատանքների պատշաճ փաստաթղթավորում և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններն ու հիմնավորող փաստաթղթերը։

Պահանջվող որակավորում և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի, սոցիոլոգիայի, հաղորդակցության, հանրային կապերի, հանրային կառավարման, մարդու իրավունքների, համայնքային զարգացման կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 5 տարվա համապատասխան մասնագիտական փորձ։
  • Շահերի պաշտպանության, հաղորդակցության, իրազեկման կամ շահագրգիռ կողմերի ներգրավման փորձ։
  • Հանդիպումներ, խորհրդակցություններ և քննարկումներ կազմակերպելու ու վարելու հմտություններ։
  • Պետական մարմինների, գործատուների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, լրատվամիջոցների և այլ շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցելու կարողություն։
  • Ներառականության, հավասար հնարավորությունների և խտրականության բացառման սկզբունքների լավ ընկալում։
  • Կազմակերպչական, հաղորդակցման և համակարգման բարձր հմտություններ։
  • Հայերենի գերազանց իմացություն։ Անգլերենի աշխատանքային իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականների կամ այլ խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։

Դիմելու կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և կարճ մոտիվացիոն նամակը՝ [email protected] հասցեին՝ նամակի թեմայում նշելով “Labor-Market Inclusion Advocacy Officer”։

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 7 սեպտեմբերի, 2026 թ.

Միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ կապ կհաստատվի։

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն առաջնորդվում է հավասար հնարավորությունների, ներառականության և խտրականության բացառման սկզբունքներով։