«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Սոցիալական, բժշկական, իրավաբանական եւ կացարանային աջակցության տրամադրում Հայաստանում գտնվող փախստականներին եւ ապաստան հայցողներին» ծրագրի սոցիալական աշխատողի թափուր աշխատատեղի համար։
Պաշտոնի անվանումը՝ Սոցիալական աշխատող
Աշխատանքային պարտականություններ
- Շահառուի անհատական փաստաթղթերի փաթեթի կազմում։
- Տուն այցերի կատարում, կարիքի գնահատում
- Դեպք վարելու կարողություն եւ հմտություն
- Անհատական եւ խմբային աշխատանքների իրականացման կարողություն
- Թիմի հետ աշխատելու հմտություն
- Սոցիալական աշխատանքի մեթոդների եւ մոդելների կիրառման հմտություն գործնական աշխատանքի ընթացքում
- Համայնքում առկա պետական եւ ոչ պետական կառույցների հետ աշխատելու կարողություն
- ՀՀ սոցիալական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հիմնական օրենսդրության իմացություն
- Անհատական ինտեգրման պլանի կազմում ու իրականցում
- Կազմակերպչական տարաբնույթ այլ հարցերի իրականացում
- Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում եւ ներկայացում
- Բազմամասնագիտական թիմի եւ մասնագետների հետ համագործակցության կարողություն
- Ինտենսիվ պայմաններում աշխատելու ունակություն, ժամանակի կառավարման հմտություն
- Մարդկանց հետ առնչվելու փորձառություն, համբերություն, հոգատարություն, ուշադրություն, ազնվություն, բարեխղճություն, նախաձեռնություն։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն՝ սոցիալական աշխատողի որակավորմամբ
- Աշխատանքային փորձը նվազագույնը 3 տարի
- Սիրիայից տեղահանված անձանց հետ աշխատանքային փորձը ցանկալի է
- Հայերեն եւ անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- MS Office, Internet, E-mail ծրագրերի իմացություն
Դիմելու կարգը՝ Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները եւ ուղեկցող նամակը գրավոր էլեկտրոնային փոստով մինչև 2018թ հունվարի 7-ը, ժամը 18։00-ը՝ ստորև ներկայացված Էլ. հասցեով՝ [email protected], «Subject» տողում նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի են հրավիրվում միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները։