Skip to main content

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Սոցիալական, բժշկական, իրավաբանական եւ կացարանային աջակցության տրամադրում Հայաստանում գտնվող փախստականներին եւ ապաստան հայցողներին» ծրագրի իրավական հարցերով օգնական թափուր աշխատատեղի համար։

Պաշտոնի անվանումը՝ իրավական հարցերով օգնական

Աշխատանքային պարտականություններ

  1. Ապաստան հայցողների գործերի ուսումնասիրում, գրավոր փաստաթղթերի, այդ թվում իրավական կարծիքի կազմում,
  2. Անվճար իրավաբանական խորհրդատվության մատուցում ապաստան հայցող եւ փախստական անձանց։
  3. Պետական եւ ոչ պետական մարմիններում ապաստան հայցողների իրավունքների եւ շահերի ներկայացում։
  4. Փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքների հարցերով իրավաբան ուսանողների համար դասընթացների կազմակերպում եւ անցկացնում։
  5. Փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքների հարցերով իրավաբանների, փաստաբանների, հանրային պաշտպանների համար դասընթացների կազմակերպում ւ անցկացնում։
  6. Հաշվետվությունների կազմում եւ ներկայացում (ամսական, կիսամյակային եւ տարեկան կտրվածքով)։
  7. Կատարել ղեկավարի կողմից ծրագրի շրջանակներում հանձնարարված այլ աշխատանքներ։

Պահանջվող որակավորումներ եւ հմտություններ

  1. Բարձրագույն մասնագիտական կրթություն միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների, իրավագիտության ոլորտում,
  2. ՀՀ-ում փախստականների պաշտպանության ոլորտում ընդգրկված պետական եւ ոչ պետական կազմակերպություններում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ,
  3. Հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  4. Համակարգչային ծրագրերից օգտվելու գիտելիքներ
  5. Փախստականների միջազգային իրավունքի, ինչպես նաեւ համապատասխան ՀՀ օրենսդրության իմացություն,
  6. ՀՀ-ում ապաստանի ընթացակարգի իմացություն, ներառյալ ծագման երկրի տեղեկատվության հետազոտման, հարցազրույցներ վարելու տեխնիկա, ապաստան հայցողի տվյալների համադրում եւ գնահատում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ։
  7. Հաշվետվությունների կազմման եւ ներկայացման փորձառություն։
  8. Փաստաթղթային գործավարության եւ նամակագրության փորձառություն։
  9. Ինտենսիվ պայմաններում աշխատելու ունակություն, ժամանակի կառավարման հմտություն
  10. Մարդկանց հետ առնչվելու փորձառություն, համբերություն, հոգատարություն, ուշադրություն, ազնվություն, բարեխղճություն, նախաձեռնություն։
  11. Բազմամասնագիտական թիմի եւ մասնագետների հետ համագործակցության կարողություն

Դիմելու կարգը՝ Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները եւ ուղեկցող նամակը գրավոր էլեկտրոնային փոստով մինչև 2018թ հունվարի 7-ը, ժամը 18։00-ը՝ ստորև ներկայացված Էլ. հասցեով՝ [email protected], "Subject" տողում նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի են հրավիրվում միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները։