Skip to main content

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոն՝ Բուժքույր
Վայրը՝ ք. Մասիս
Վերջնաժամկետը՝ 05.04.2021թ.

Հմտություններ
1. Ինտենսիվ պայմաններում աշխատելու ունակություն
2. Աշխատանքային փորձ
3. Մասնագիտական կրթություն
4. Բարություն, համբերություն, աշխատանքին նվիրվածություն

Պարտականություններ
1. Շահառուների բուժսպասարկում եւ առաջին բուժօգնության ցուցաբերում
2. Ապահովել ցերեկային կենտրոնի աշխատակազմի սանիտարական գրագիտությունը
3. Ակտիվորեն հայտնաբերել աշխատակազմի եւ շահառուների շրջանում վարակիչ հիվանդություններով եւ բացիլակրությամբ տառապողներին, հետեւել, որպեսզի ամբողջ անձնակազմը ժամանակին անցնի բացիլակրության վերաբերյալ քննությունը եւ այլ անհրաժեշտ բժշկական քննությունները
4. Վարակիչ հիվանդություների եւ բացիլակրության վերաբերյալ յուրաքանչյուր հայտնաբերված դեպքի մասին անմիջապես հաղորդել անմիջական ղեկավարին՝ վարակի օջախի արագ հայտնաբերման եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով
5. Կատարել բոլոր սննդային թունավորումների եւ տոքսիկոինֆեկցիաների մանրակրկիտ հաշվառում եւ անմիջապես հաղորդել անմիջական ղեկավարին
6. Հիվանդներին ցուցաբերել առաջին բուժօգնություն՝ վիճակի հանկարծակի վատացման դեպքում, արտակարգ իրավիճակներում անհապաղ հայտնել այդ մասին անմիջական ղեկավարին
7. Շահառուների համար բժշկական օգնություն կազմակերպել, բժշկի կողմից բուժման եւ դիագնոստիկ նշանակումներ իրականացել, շահառուների շրջանում պրոֆիլակտիկ եւ սանիտարա-լուսաբանական միջոցառումներ իրականացնել
8. Օգնել բժշկին հիվանդների ընդունելության ժամանակ՝ կարգավորելով հիվանդների հոսքը, վերահսկել բժշկի կողմից նշված հիվանդների ժամանակին կրկնակի այցելությունները, անհրաժշետության դեպքում ապահովել առանց հերթի սպասարկումը, օգնել հիվանդին պատրաստվել զննման եւ հետազոտման, ապահովել հիվանդի բժշկական քարտի ժամանակին պատրաստումը, չափել արյան զարկերակային ճնշումը, իրականացնել ջերմաչափումը եւ մյուս բժշկական մանիպուլյացիաները, բժշկի օգնությամբ ձեւակերպել բժշկական փաստաթղթերը եւ հաստատված ձեւերը
9. Իրականացնել կատարված աշխատանքների հաշվառում, ապահովել ճիշտ գրառումներ` դեղամիջոցների եւ վիրակապական նյութերի բաշխման եւ գործածման վերաբերյալ:
10. Կատարել բժշկական փաստաթղթավորումը ՝ հաստատված ձեւերով:

Դիմելու կարգը՝ Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները եւ ուղեկցող նամակը գրավոր էլեկտրոնային փոստով մինչև 05.04.2021թ.՝ ստորև ներկայացված Էլ. հասցեով՝ [email protected], «Subject» տողում նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի են հրավիրվում միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները։