Skip to main content

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոն՝ Սոցիալական աշխատող
Վայր՝ ք. Արտաշատ
Վերջնաժամկետը՝ 05.04.2021թ.

Հմտություններ
1. Մասնագիտական կրթություն
2. Աշխատանքային փորձ
3. Միջանձնային եւ հաղորդակցման հմտություններ
4. Կազմակերպվածություն, նվիրվածություն աշխատանքին
5. Ինտենսիվ պայմաններում աշխատելու ունակություն

Պարտականություններ
1. Նոր շահառուների հայտնաբերում, կարիքների առաջնային գնահատում եւ տեղեկությունների հավաքագրում ու ներկայացում ղեկավարին,
2. Անհատական դեպքի վարում
3. Շահառուի հիմնախնդիրների լուծման ուղիների մշակում
4. Շահառուի հիմնախնդրից ելնելով՝ միջամտության կազմակերպում եւ համապատասխան աջակցության ցուցաբերում /անհատական, խմբային, ընտանեկան եւ համայնքային մակարդակով/
5. Շահառուին տեղեկատվական եւ սոցիալական խորհրդատվության տրամադրում, անհրաժեշտության դեպքում միջնորդում/ուղղորդում այլ կառույցներ
6. Շահառուի իրավունքների եւ շահերի պաշտպանության իրականացում պետական եւ ոչ պետական կառույցներում
7. Համագործակցում այլ կազմակերպությունների, սոցիալական ծառայություններ մատուցող պետական եւ ոչ պետական կառույցների հետ՝ շահառուների հիմնախնդիրների լուծման նպատակով
8. Սոցիալական նպաստների համակարգի փաստաթղթերի պարբերական թարմացում
9. Տունայցերի, պլանային այցերի կատարում
10. Շահառուի սոցիալական ցանցի/կապերի զարգացում
11. Շահառուի ազատ ժամանցի կազմակերպում, հարազատների եւ ընկերների հետ հանդիպումների կազմակերպում
12. Տարատեսակ սոցիալական աջակցության եւ բարեգործական օգնության բաշխման կազմակերպում
13. Տարբեր վարձավճարների, գնումների կատարում /ըստ անհրաժեշտության/
14. Ուղեկցում զբոսանքի, այցելությունների, հիվանդանոց եւ այլն
15. Կատարված աշխատանքների վերաբերյալ մանրամասն հաշվետվության կազմում
16. Կազմակերպչական տարաբնույթ այլ հարցերի իրականացում:

Սոցիալական աշխատողը իրավասու է՝
1. Սպասարկման դիմած անձի հայտնաբերման համար համագործակցել համայնքի համապատասխան կառույցների հետ,
2. Հանդես գալ շահառուի անունից պետական եւ ոչ պետական կառույցներում,
3. Ստուգել սպասարկման դիմած անձի մասին ստացված առաջնային տեղեկատվությունը,
4. Մասնակցել եւ տեղյակ լինել շահառուների հիմնախնդիրների լուծման գործընթացին,
5. Ստանալ հստակ ցուցումներ շահառուների հիմնախնդիրների լուծման համար,
6. Սոցիալական ծառայություն իրականացնելիս ստանալ աջակցություն ղեկավարից,
7. Ստանալ վերապատրաստում եւ ուղղություն աշխատանքի իրականացման համար,
8. Չվտանգել անձնական ապահովությունը տունայց կատարելիս:

Պատասխանատվությունը.
1. Սույն նկարագրով, ՀՀ Աշխ օր. սահմանված իր պարտականությունները չկատարելու համար:
2. Կազմակերպության ներքին կանոնակարգի խախտման համար:
3.Կազմակերպությանը նյութական վնաս պատճառելու դեպքում եւ ՀՀ աշխատանքային, քաղաքացիական եւ այլ օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

Վերոհիշյալ նկարագրությունը մատնանշում է միայն ընդհանուր պարտականությունները, որոնք պահանջվում են աշխատանքի հիմնական ֆունկցիաները բնութագրելու համար: Տվյալ պաշտոնը կարող է ընդգրկել իր մեջ այլ պահանջներ:

Դիմելու կարգը՝ Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները եւ ուղեկցող նամակը գրավոր էլեկտրոնային փոստով մինչև 05.04.2021թ.՝ ստորև ներկայացված Էլ. հասցեով՝ [email protected], «Subject» տողում նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի են հրավիրվում միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները։