Skip to main content

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոն՝ Անգլերեն լեզվի և համակարգչային դասընթացի դասընթացավար
Վայր՝ Երևան, Հրազդան
Վերջնաժամկետը՝ 25.09.2021թ.

Հմտություններ
1. Տվյալ մասնագիտական բնագավառում համապատասխան հմտություններին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ (դիպլոմ, վկայական կամ հավաստագիր),
2. հիմնավոր գիտելիքներ դասավանդվող առարկայից և այն դասավանդելու գործնական հմտություններին և արդի տեխնոլոգիաներին տիրապետում,
3. Տեղահանված անձանց հետ ունեցած աշխատանքային փորձառությունը նախընտրելի է,
4. հաղորդակցման գերազանց հմտություններ (գրավոր և բանավոր),
5. երեխային ոգեւորելու կարողություն,
6. մանկավարժական գործունեության իրականացման մեջ ստեղծագործական մոտեցում եւ վերլուծական մտածելակերպ,
7. ժամանակի կառավարման հմտություն:

Պարտականություններ
1. Մշակել աշխատանքային պլան,
2. մշակված աշխատանքային պլանի հիման վրա պատրաստել գիտելիքների՝ նախնական եւ վերջնական գնահատման թեստեր,
3. կազմակերպել եւ իրականացնել մասնակիցների նախնական գիտելիքների ստուգում,
4. մշակել եւ դասընթացի մասնակիցներին տրամադրել անհրաժեշտ ուսումնական նյութեր,
5. իրականացնել դասընթացները օրական սահմանված գրաֆիկով,
6. ապահովել հաշվետվությունները՝ համաձայն նախատեսված ժամանակացույցի,
7. կազմակերպել եւ իրականացնել մասնակիցների կողմից ձեռք բերված հմտությունների վերջնական ստուգում եւ գնահատում,
8. պարբերաբար հանդիպումներ իրականացնել դասընթացի մասնակիցների օրինական խնամակալների հետ՝ ապահովելով հետադարձ կապը։

Պատասխանատվությունը
1. Սույն նկարագրով, ՀՀ Աշխ օր. սահմանված իր պարտականությունները չկատարելու համար:
2. Կազմակերպության ներքին կանոնակարգի խախտման համար:
3. Կազմակերպությանը նյութական վնաս պատճառելու դեպքում եւ ՀՀ աշխատանքային, քաղաքացիական եւ այլ օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

Վերոհիշյալ նկարագրությունը մատնանշում է միայն ընդհանուր պարտականությունները, որոնք պահանջվում են աշխատանքի հիմնական ֆունկցիաները բնութագրելու համար: Տվյալ պաշտոնը կարող է ընդգրկել իր մեջ այլ պահանջներ:

Դիմելու կարգը՝
Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները և ուղեկցող նամակները մինչև 25.09.2021թ., ստորև ներկայացված Էլ. հասցեով՝ [email protected], «Subject» տողում նշելով հաստիքի անվանումը՝ «Անգլերեն լեզվի դասընթացավար» կամ «Համակարգչային դասընթացի դասընթացավար»։
Ուղեկցող նամակում հստակ նշել 1 ժամյա ծառայության դիմաց ակնկալվող վարձավճարը։