Skip to main content

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կյանքի բարելավում համապարփակ սոցիալական, առողջապահական, մարդասիրական նախաձեռնությունների և իրավունքների իրազեկման արշավների միջոցով» ծրագրի շրջանակներում Պատվիրատուն` «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ ք․ Երևան, Գ․ Նժդեհի 42 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Սննդի ծանրոցների /սննդի փաթեթ/   մատակարարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից։

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:

Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն անվճար ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ք․ Երևան, Գ․ Նժդեհի 42 հասցեով, թղթային ձևով մինչև 18 հոկտեմբերի 2024 թվականի 15։00-ն։ Հայտերի բացումը տեղի կունենա ՀՀ ք․ Երևան, Գ․ Նժդեհի 42 հասցեում, 18 հոկտեմբերի 2024 թվականի 15։00-ին:Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար`

Արշակ Խաչատրյանին։

Հեռախոս 091-21-35-94

Էլ. փոստ [email protected]

Պատվիրատու «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ