
Օրերս Երևանում տեղի ունեցավ «Առաքելություն Հայաստան»-ի կողմից ՄԱԿ ՓԳՀ գործընկերությամբ իրականացվող «Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագրի աշխատանքային խմբի այս տարվա առաջին հանդիպումը։
Մասնակիցները քննարկեցին ապաքաղաքացիության խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ կարևորելով կողմերի միջև սերտ համագործակցությունը՝ ուղղված քաղաքացիություն չունեցող և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը և նրանց իրավունքների պաշտպանությանը:
Ապաքաղաքացիության վերացմանն ուղղված #IBELONG արշավի շրջանակում մասնակիցները դիտեցին և քննարկեցին նաև ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից պատրաստված ֆիլմը` Հայաստանում ապաքաղաքացիության կանխարգելմանն ուղղված հաջողված պատմությունների մասին:
No Comments yet!