Skip to main content

Սիլիկյանի սոցիալական տունը

1994 թվականից մինչ օրս վերջինիս աջակցությամբ սոցիալ-առողջապահական ծառայություններ է մատուցում Սիլիկյան թաղամասում բնակվող փախստականներին։ ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ն 1994 թվականից մինչ օրս սոցիալ- առողջապահական ծառայություններ է մատուցում Երեւանի Սիլիկյան թաղամասում բնակվող փախստականների համար:

Բարձր գնահատելով Սիլիկյան թաղամասում ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ի կողմից տարիներ շարունակ կատարած աշխատանքը և նրա անհրաժեշտությունը Հայաստանում` Փախստականների հարցերով Նորվեգական խորհրդի գրասենյակը սոցիալ-առողջապահական ծառայությունների մատուցումը համայնքում լավագույնս կազմակերպելու համար հիմնեց սոցիալական կենտրոն: ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի թիվ 667-Ա որոշմամբ Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասի համայնքային կենտրոնը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է ?Առաքելություն Հասյաստան? ԲՀԿ-ին՝ փախստականների շրջանում սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ ծրագրեր իրականացնելու նպատակով, որոնք էլ ներկայումս իրականացվում են:

Փախստականների համար սոցիալ-առողջապահական բազմաբնույթ ծառայությունների մատուցումից բացի, սոցիալական կենտրոնում երեխաների համար կազմակերպվում են համակարգչային դասընթացներ, նախադպրոցական երեխաների համար դասընթացներ, անգլերեն լեզվի դասընթացներ, գործում է ?Օրիորդիկների? խմբակը:

Վ. Բրյուսովի անվան Երեւանի լեզվաբանական համալսարանի ուսանողներ Արփի Հովհաննիսյանը եւ Նաիրա Ազիզյանը արդեն մի քանի ամիս է, ինչ կամավորական հիմունքներով անգլերեն լեզվի դասեր են տալիս Սիլիկյանի սոցիալական կենտրոնում: Հունիսի 17-ին նրանք կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված անգլերեն լեզվի ուսուցման ավարտական փուլին: Անգլերեն լեզվի դասընթացի մասնակից- երեխաներն իրենց ծնողների համար անգլերեն երգերով, պարերով, ներկայացրել են երաժշտական տարբեր ժանրեր, ուղղություններ եւ դրանց զարգացման էվոլուցիան: Միջոցառումն անցել է ուրախ մթնոլորտում:

Հունիսի 21-ին, սոցիալական կենտրոն հաճախող երեխաները կազմակերպել էին միջոցառում եւ ցուցահանդես՝ նվիրված փախստականների միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակցել են 18 երեխա, 70 հանդիսատես, այդ թվում՝ հյուրեր ՄԱԿ ՓԳՀ-ից, Երեւանի Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ից: Միջոցառմանը մասնակից երեխաների մեծամասնությունը Շահումյանից, Բաքվից, Կիրովաբադից բռնագաղթված ընտանիքների երեխաներ էին, մյուսները՝ համայնքի տեղացի ընտանիքների երեխաներ: Միջոցառման ընթացքում երեխաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհվածների հիշատակին, իրենց երգերով, ասմունքով եւ պարերով արտահայտեցին կորցրած հայրենիքի կարոտը, Հայաստանի հանդեպ սերը՝ ցանկանալով խաղաղություն ու արդարություն, որպեսզի աշխարհում այլեւս ոչ-ոք փախստական չդառնա:

Միջոցառման վերջում մասնակիցները հրավիրվեցին ցուցահանդեսին, որը պատրաստել էին կենտրոնի օրիորդիկների խմբի շնորհալի սաները: Նրանք ներկայացրել են իրենց պատրաստած ձեռքի աշխատանքները:

No Comments yet!

Your Email address will not be published.