Ս.թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ?Ֆիլարմոնիա?
պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում
կազմակերպել էին ցուցահանդես` նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան (1992-ին ՄԱԿ-ը
դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր):
Ցուցահանդեսին ներկայացված էին հաշմանդամների ձեռքի աշխպատանքները, որոնց թվում
կային նաև ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ շահառուներից շատերի աշխատանքները` նկարներ,
ասեղնագործություններ, փայտից ու տարբեր նյութերից պատրաստված գեղեցիկ իրեր,
տիկնիկներ եւ այլն:
ԱՀ ԲՀԿ շահառուներից ներկայացված էին`
Ելենա Աբրահամյանի, Դունյա Սարգսյանի, Մարիամ Ներսիսյանի, Օֆելյա Առուշանովայի,
Նելլի Պուլուզյանի, Ժենյա Ղահրամանյանի, Նիլա Պուլուզյանի եւ Անիչկա Արշակյանի եւ
այլոց գեղեցիկ ու յուրօրինակ աշխատանքները:
Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ջեմմա Բաղդասարյանը, հյուրեր Գյումրիից ու Վանաձորից:
No Comments yet!