Հունիսի 23-ին ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ի Գյումրու 3 համայնքային կենտրոնների
12 շահառուներ մասնակցեցին սոցիալական աշխատողների կողմից կազմակերպված ?Գիտակների
ակումբ? մրցույթ-խաղին:
Միջոցառումը սկսվեց սոցիալական աշխատողների ողջույնի խոսքով, ապա շահառուները
բաժանվեցին երկու թիմի: Համատեղ ջանքներով եւ փոխադարձ համաձայնությամբ մշակված
խաղի կանոններն ու գնահատման սանդղակը գոհացուցիչ էին: Ինտելեկտուալ խաղի հարցերը
տարբեր ոլորտներից էին. Դրանք կանխավ պատրաստվել ու մշակվել էին սոցիալական
աշխատողների կողմից: Չնայած հարցերի բարդությանը, շահառուները տալիս էին բավականին
ճշգրիտ պատասխաններ, ավելին, լրացուցիչ տեղեկություններ էին հաղորդում, տալիս
պարզաբանումներ: Ուշագրավ էին թիմերի միջեւ տեղի ունեցող բանավեճերը, որոնք ավելի
հաճախ փոխլրացման եւ հաղթանակ տանելու մեծ ցանկության արդյունք էին:
Խաղն անցավ թեժ մրցակցության եւ ոգեւորության մթնոլորտում: Այն, անշուշտ, միայն
գիտաճանաչողական բնույթ չէր կրում. ամենից առաջ խաղ-մրցույթը կապերի ընդլայնման,
շահառուների միջեւ մտերմիկ կապերի հաստատման, ինչպես նաեւ սեփական անձի արժեւորման
նպատակ էր կրում: Մրցույթին մասնակցող շահառուներից շատերը բոլորովին միայնակ են,
չունեն հարազատներ եւ ընկերներ, հազվադեպ են շփվում այլոց հետ, իսկ միջոցառումը եւս
մեկ առիթ էր, որպեսզի նրանք դուրս գան մեկուսացումից, կապեր հաստատեն իրենց
հասակակիցների հետ, վերջապես ինքնադրսեւորման հնարավորություն ստանան:
Մրցույթի ավարտից հետո հաղթողներ եւ պարտվողներ չճանաչվեցին, չէ՞ որ այս պարագայում
մասնակցությունն ամենակարեւորն էր: Խաղի ավարտից հետո սոցիալական աշխատողները
կազմակերպել էին փոքրիկ հյուրասիրություն: Շահառուներից Հրանուշ Սուքիասյանը, որը
բանաստեղծուհի է, իր ժողովածուից ընթերցեց գեղեցիկ ստեղծագործություններ:
Բոլոր մասնակիցներին տրվեցին նվերներ, իսկ շահառուներն էլ իրենց երախտիքի խոսքը
հղեցին Կազմակերպության նախագահին ու աշխատակիցներին. ?Մենք շնորհակալ ենք տիկին
Կիրակոսյանից եւ ?Առաքելություն Հայաստանի? բոլոր աշխատակիցներից նման հոգատար եվ
բարեհամբույր վերաբերմունքի համար: Շատ կցանկանայինք, որ այսպիսի հետաքրքիր
միջոցառումներ հաճախ կազմակերպվեին?,-նշեցին շահառուներն առանձին-առանձին, իսկ
Ամալյա Սահակյանը Կազմակերպության նախագահ Հ. Կիրակոսյանին եւ աշխատակիցներին
ուղղված հատուկ նամակ էր պատրաստել շնորհակալական խոսքով եւ ջերմագին
բարեմաղթանքներով:?Կազմակերպությանը մաղթում եմ բարգավաճում, Հռիփսիմե Կիրակոսյանին
եւ աշխատողներին՝ անամպ երկինք, պայծառ արեւ, կանաչ, ծաղկուն ճանապարհ?:
No Comments yet!