Ս.թ. հունվարի 27-ին ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ն Աջափնյակի նորաբաց բարեգործական ճաշարանում կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում ԱՀ ԲՀԿ շահառուներին մատուցվեց տոնական ճաշ, որի կազմակերպմանն աջակցել էր նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար՝ Ռուբեն Հովսեփյանը:
ԱՀ ԲՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը շնորհավորեց տարեցներին նոր, լուսավոր և գեղեցիկ կահավորված ճաշարանի բացման կապակցությամբ, իր շնորհակալական խոսքը հղեց վարչական շրջանի ղեկավարին տոնական ճաշի մատուցմանն աջակցելու համար, ինչպես նաև՝ ԱՀ ԲՀԿ աշխատողներին իրենց բարեխիղճ աշխատանքի և շահառուների հանդեպ հոգատար վերաբերմունքի համար և նորաբաց բարեգործական ճաշարանին մաղթեց բարի ընթացք:
Բարեգործական ճաշարան էին այցելել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը, սոցիալական բաժնի պետը, կրթության բաժնի պետը և այլ հյուրեր:
Միջոցառման ընթացքում հնչում էին ?Աջափնյակ? գեղագիտական դաստիարակության կենտրոնի ?Սյունիք? ազգագրական երգչախմբի կատարումները, իրենց երախտիքի խոսքերն էին ասում ԱՀ ԲՀԿ շահառուները: ?Շնորհակալություն Առաքելություն Հայաստանին, որ ինձ այսպես օգնում է իմ նեղ օրերին?,-ասաց ներկա տարեցներից մեկը: Բոլոր շահառուներն էլ ուրախ վայելում էին միջոցառումը` զգալով, որ այստեղ շրջապատված են սիրով ու հոգատարությամբ:
No Comments yet!