Skip to main content

Անհնար է մոռանալ կորուստը, սակայն կարեւոր է այն պատվով հիշել?

Շուրջ 11 տարի ?Առաքելություն Հայաստանի? սոցիալ-առողջապահական
ծառայություններից օգտվող Սիլիկյան թաղամասի փախստականներն այս օրերին հիշելու շատ
բան ունեն: Նրանք մինչ օրս կորուսյալ հայրենի հողի կարոտով են ապրում:

1992 թվականի Շահումյանի բռնագաղթի ծանր հիշողությունները եւ նահատակ հարազատների
կորստի վիշտը սրտներում, Սիլիկյանի նորվեգական թաղամասի նորակառույցների բնակիչները՝
տարեց, թե մանուկ, այսօր հավաքվել էին հիշելու հայրենի տները, վերստին մեծարելու
այն հերոսներին, որոնք զոհվեցին հայրենի հողի պաշտպանության ժամանակ՝ հավերժացնելով
իրենց հիշատակը հայրենակիցների սրտերում:

Սեփական ջանքերով եւ ?Առաքելություն Հայաստանի? աջակցությամբ կազմակերպված
միջոցառումը խիստ սպասված էր շահումյանցի փախստականների համար: Չնայած 1992-ի
հունիսի 13-14-ի իրադարձությունների վերհուշն ու վերապրումը, հայրենի տարածքների եւ
տեսարանների ցուցադրվող պատկերները խոր կսկիծ էին առաջացնում ներկաների մոտ, սակայն
առավել մեծ հուզմունք առաջացրին արյունահեղ դեպքերից 17 տարի անց կազմակերպված
հիշատակի միջոցառման ժամանակ մանկական շուրթերից հնչող ռազմահայրենասիրական երգերը,
հերոսներին մեծարող բանաստեղծությունները:

?Միջոցառմանը մասնակցող տեղացի եւ փախստական երեխաների համատեղ ջանքերն ու վաղվա
օրվա հանդեպ լավատեսական հայացքը հուսադրող է: Նկատելի է, որ փախստական երեխաները
բավականին հաջողությամբ են ինտեգրվում տեղացի իրենց հասակակիցների
միջավայրին?,-նշեց Շենգավիթի համայնքային կենտրոնի սոցիալական աշխատող Մկրտիչ
Հովհաննիսյանը:

Միջոցառման վերջում Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 50 ամյակի առթիվ Երկրապահ
կամավորականների միության պատվոգրերով հետմահու պարգեւատրվեցին մի խումբ զոհված
հայորդիներ: Վերջիններիս հարազատների թախիծն այսօր հպարտության վերածվեց. Հայրենիքի
համար զոհվելն անմահություն եւ մեծագույն պատիվ է: Վերջապես, Հայաստանի անկախ
Հանրապետության հիմնի տակ ոտքի կանգնած փախստականներն այսօր վերստին հայրենիք ունեն
հենց զոհված հայրենասերների կյանքի եւ արյան գնով:

No Comments yet!

Your Email address will not be published.