Skip to main content

Շնորհավո՛ր ձեր տոնը, մեծարգո եւ վաստակաշատ մեր տատիկներ ու պապիկներ?

Տարեցների միջազգային օրը 1991 թվականից ի
վեր ամբողջ աշխարհում, այդ թվում եւ մեր երկրում, ամեն տարի նշվում է հոկտեմբերի
1-ին: Տարեցների օրը նշելու նպատակն է հասարակության ուշադրությունը կենտրոնացնել
ծերերի, հատկապես անապահով տարեց քաղաքացիների, միայնակ թոշակառուների շահերի
պաշտպանության եւ հիմնախնդիրների լուսաբանման, նրանց նյութական, սոցիալ-հոգեբանական,
կենցաղային, առողջապահական, խնամքի եւ այլ տիպի օգնության տրամադրման վրա:
Չնայած վերոնշյալ օժանդակությունը մեկ օր չէ, որ պետք է
տրամադրել այս խոցելի խմբերին, սակայն, սա մի օր է, որը հենց տարեցների
հիմնահարցերի պաշտոնապես հիշատակության տեղիք է տալիս եւ հնարավորություն ընձեռում
երախտապարտ լինել ավագ սերնդին հասարակության զարգացման գործում իրենց էական
ներդրման համար:
Այս առումով ?Առաքելություն Հայաստան? բարեգործական
կազմակերպությունը, լինելով տարեցներին սատարող եւ նրանց հիմնահարցերով զբաղվող
հասարակական կառույց, ավանդաբար նշում է այս տոնը՝ համագործակցելով ՀՀ
իշխանությունների, դոնոր կազմակերպությունների, շահագրգիռ այլ կառույցների եւ
քաղաքացիական հասարակության համապատասխան շերտերի հետ:
Տարիներ շարունակ ՀՀ մարզերում, ինչպես նաեւ Երեւանում գործող
կազմակերպության շուրջ 50 ենթակառույցներում կազմակերպվել են ծեր եւ միայնակ
շահառուների համար տարաբնույթ միջոցառումներ՝ նվիրված տարեցների միջազգային օրվան:
Այս տարին բացառություն չէ, եւ այսօրվանից սկսված մեկ ամսվա կտրվածքով տարբեր
քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում, Կապանում եւ ՀՀ այլ քաղաքներում,
այդ թվում մայրաքաղաքի տարբեր համայնքներում կմեկնարկեն տոնին նվիրված մշակութային
եւ ժամանցային տարաբնույթ միջոցառումներ:
Շնորհավո՛ր ձեր տոնը, մեծարգո եւ վաստակաշատ մեր տատիկներ ու պապիկներ?

No Comments yet!

Your Email address will not be published.