
Ապրիլի 14-ին Սուրբ Հարության տոնը նշվեց նաեւ ?Առաքելություն Հայաստան?
բարեգործական հասարակական կազմակերպության համայնքային կենտրոններում:
Բարեգործական ճաշարան հաճախող եւ տնային սպասարկման ծառայություններից օգտվող
շահառուների համար կազմակերպվեց տոնական հյուրասիրություն Զատկի խորհրդանիշ
հանդիսացող կերակուրներով եւ ըմպելիքներով:
Զատկի սուրբ խորհուրդը մեկնաբանեց քահանան
եւ օրհնեց ներկա գտնվողներին:
Միջոցառման մշակութային մասն ապահովեցին մի խումբ կամավորականներ՝ դպրոցականներ եւ
պատանիներ՝ տոնն ավելի ուրախ դարձնելու նպատակով: Նրանք ազգագրական երգերով ու
պարերով ջերմացրին մասնակիցների սրտերը՝ հաղորդելով նրանց բարձր տրամադրություն:
Չէին անտեսվել նաեւ ճաշարան չայցելող հիվանդ շահառուները: Վերջիններիս համար
նախատեսված չափաբաժինները առաքվեցին նրանց բնակարաններ:
Տոնը հնարավոր դարձավ ոչ միայն ?Առաքելություն Հայաստանի? աշխատակիցների, այլեւ
կազմակերպության գործընկերների ջանքերի շնորհիվ: Մասնավորապես տոնի կազմակերպման
հարցում իրենց էական ներդրումն ունեցան Ջանվելյան հիմնադրամը, Երեւան քաղաքի տարբեր
համայնքների թաղապետարանները եւ մի շարք քաղաքապետարաններ:
Սուրբ Հարության տոնին բոլորը միմյանց ողջունում էին Քրիստոս հարյավ ի մեռելոց
ավետիսով, պատասխանում՝ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:
No Comments yet!