Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչության ֆինանսավորմամբ և աջակցությամբ՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը վերանորոգել և կահավորել է Երևանի երեք վարչական շրջաններում և Արմավիրի մարզում իր ենթակառույցներից մի քանիսը՝ դժվարին իրավիճակում հայտնված և կացարանի կարիք ունեցող փախստականներին ու ապաստան հայցող անձանց ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով:
Տասնյակ անձիք օգտվել են և շարունակում են օգտվել այս շատ կարևոր աջակցությունից՝ ոչ միայն զերծ մնալով փողոցում հայտնվելու վտանգից, այլև նրանց համար առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ արժանավայել կերպով ապրելու համար: