Հայաստանի համար ամենադժվարին ժամանակներում՝ նախորդ դարի 80-ականների վերջին, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունն ստեղծեց, ներդրեց եւ զարգացրեց համայնքահեն սոցիալ-առողջապահական ծառայությունների մատուցման ընդհանրական մի համակարգ, որն առ այսօր իր այլընտրանքը չունի ո՛չ պետական եւ ո՛չ էլ հասարակական ոլորտում, եւ որը տարեցներին, հաշմանդամներին, փախստականներին, ժամանակավոր ապաստանի կարգավիճակ ունեցողներին, փախստականի նման կարգավիճակում գտնվողներին, քաղաքացիություն չունեցողներին եւ այլ խոցելի խմբերին հնարավորություն ընձեռեց բազմակողմանի ծառայություններ և աջակցություններ ստանալ իրենց իսկ տներում եւ համայնքներում՝ իրենց անհատական կարողություններին ու պահանջմունքներին համապատասխան:
Համառոտ ակնարկ
ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲՀԿ
Որդեգրելով խոցելի խմբերին ցուցաբերվող աջակցության համակարգային մոտեցում՝ կազմակերպությունը ոչ միայն մատուցում է ծառայություններ, այլ նաեւ ձգտում է նպաստել համայնքային մակարդակում սոցիալական քաղաքականության բարելավմանը եւ սոցիալական գործընկերության զարգացմանը:
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հիմնած վերոնշյալ մոդելը ձեռք է բերել մեծ ճանաչում ոչ միայն ՀՀ-ում, այլեւ ողջ կովկասյան տարածաշրջանում՝ ներդրվելով նաեւ Վրաստանում, Ադրբեջանում եւ Դաղստանում:
— Հիմնադիրն է սեւծովյան տարածաշրջանի 12 երկրների շուրջ 50 հասարակական կազմակերպություններ միավորող «Սեւծովյան ՀԿ-ների միջազգային միության», որի քարտուղարությունը մշտապես հաստատված է Հայաստանում եւ ղեկավարվում է «Առաքելություն Հայաստանի» կողմից:
— Հիմնադիր-անդամ է Տարեցների պաշտպանության ցանցի, որը հիմնադրվել է 2016 թվականին՝ հաշվի առնելով ՀՀ-ում տարեցների սոցիալական պաշտպանության և խնամքի տրամադրման ոլորտում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև կարևորելով տարեցների համար կյանքի արժանապատիվ պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը՝ տարեցների սոցիալական պաշտպանության հիմնախնդիրներով և խնամքի տրամադրման զբաղվող հասարարական ու մասնավոր կառույցների և հիմանդրամների կողմից։
— Անդամ է HelpAge International ցանցի, որն ունի 158 անդամ և գրասենյակներ 86 երկրներում։ Այն զբաղվում է տարեցների իրավունքների պաշտպանությամբ՝ նպաստելով նրանց արժանապատիվ, առողջ և ապահով կյանք ունենալուն:
— Անդամ է Տարեցների իրավունքների գլոբալ դաշինքի, որն ունի 380 անդամ աշխարհի շուրջ 80 երկրներում։ Դաշինքի առաքելությունն է աջակցել և ուժեղացնել քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում տարեցների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերին:
— Անդամ է AgeNet International ցանցի, որն իրականացնում է միջոլորտային գործընկերության մեջ ավագ սերնդի կարգավիճակի բարելավման ռազմավարության մշակում, սոցիալական ծառայությունների հավասար հասանելիության ապահովման մեխանիզմների մշակում և ներդրում։
— Հիմնադիր և/կամ անդամ է տարեցների, հաշմանդամների եւ փախստականների հիմնախնդիրներով, սոցիալական բարեփոխումների եւ աղքատության կրճատման հարցերով զբաղվող տեղական, տարածաշրջանային եւ միջազգային տարբեր ցանցերի:
2007 թվականից ի վեր «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի գործունեության իրականացման համար պահանջվող ծախսերի մի մասը ֆինանսավորվում է ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ծախսակիսման պայմանագրերով:
2008 թվականին Կազմակերպությունը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ստացել է սոցիալական ծառայությունների մատուցման արտոնագիր:
2002 թվականի ապրիլին Կազմակերպությունը հավատարմագրվել է Մադրիդում կայացած Տարեցների համաշխարհային II համաժողովին, ուր մեկտեղ էին հավաքվել ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները՝ հաստատելու տարեցների վերաբերյալ Գործողությունների միջազգային պլանը և Քաղաքական հռչակագիրը՝ «Հասարակություն բոլոր տարիքների համար» կարգախոսով:
2002 թվականի սեպտեմբերին Բեռլինում կայացած եվրոպական 55 պետությունների նախարարների համաժողովում, որտեղ հաստատվում էր տարեցների վերաբերյալ եվրոպական տարածաշրջանի Ռազմավարությունը, այդ պետությունների հասարակական կազմակերպությունները միաձայն «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ին ընտրեցին իրենց խոսնակ՝ ներկայացնելու Ռազմավարության վերաբերյալ հասարակական կազմակերպությունների առաջարկություններն ու դիտողությունները:
2001 թվականի հուլիսին Ավստրալիայում հիմնադրվեց նաև «Առաքելություն Հայաստան»-ի Ավստրալիայի ներկայացուցչությունը, որի հիմնական նպատակն է աջակցել Կազմակերպության գործունեությանը Հայաստանում։ Ներկայացուցչության գործունեությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքէջում՝ https://www.missionarmenia.org.au/:
2021 թվականի հունվարին Կազմակերպությունն Արցախում հիմնեց աջակցության կենտրոն։ Գրասենյակի գործունեությունը հիմնականում ուղղված է Ստեփանակերտ քաղաքում, շրջաններում և գյուղերում բնակվող տեղահանված և սոցիալապես անապահով ընտանիքների գրանցման, հիմնական կարիքների վերհանման և կենցաղային անհրաժեշտություն ունեցող պարագաների տրամադրմանը։ Մասնաճուղը տրամադրում է հումանիտար, սոցիալական, հոգեբանական, իրավաբանական աջակցություն։
— Հոգալ խոցելի բնակչության բազմակողմանի սոցիալական եւ առողջապահական կարիքները համայնքահեն ծառայությունների միջոցով (առողջապահական ծառայություն, խնամք, սննդի տրամադրում, սոցիալական աջակցություն, խորհրդատվություն, բնակարանային վերանորոգումներ եւ այլն):
— Աջակցել ինքնօգնության խմբերի ձեւավորմանն ու գործառնությանը տարեցների/ խոցելիների շրջանում, նախաձեռնել հանրային իրազեկման եւ շահերի պաշտպանության արշավներ:
— Ապահովել տարատեսակ եկամտաբեր հնարավորություններ եւ մրցունակ դարձնել նրանց այսօրվա շուկայական տնտեսության պայմաններում (մասնագիտական դասընթացներ, խորհրդատվություն, ժամանակավոր աշխատանքային հնարավորությունների ապահովում եւ այլն):
— Ազգային ռազմավարություններում եւ օրենսդրական կառույցներում իրականացնել լոբբինգ՝ աղքատության արմատական խնդիրների լուծման եւ կարգավորման համար:
— Միշտ հաշվի առնել շահառուների անձնական կարծիքները ծառայություններ մատուցելիս եւ առաջնահերթություն տալ այն ծառայություններին, որոնք կարեւոր ու շահավետ են նրանց համար: