1988 թվականին մի խումբ կամավորներ միավորվեցին՝ օգնելու աղետալի երկրաշարժից եւ Արցախյան պատերազմից տուժածներին ու փախստականներին:
Շուրջ 30 տարիների ընթացքում այս ինքնաբուխ մարդասիրական գործունեությունը վերաճեց ու դարձավ ՀՀ սոցիալական աջակցության բնագավառում փորձառությամբ եւ գիտելիքներով իր բացառիկ տեղն ունեցող հզոր
հասարակական կառույց:
Այսօր «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) և Արցախում իր կողմից հիմնած մոտ 3 տասնյակ ենթակառույցների միջոցով hամայնքահեն բազմապիսի ծառայություններ է մատուցում շուրջ 20,000 շահառուի։